211652_close_icon

Էդեգորին մեծ ապագա է սպասվում «Ռեալ»-ում. Ռոնալդու

views-count2673 դիտում article-date 14:22 22-01-2015
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համոզված է, որ թիմի նորեկ Մարտին Էդեգորին մեծ ապագա է սպասվում: Նշենք, որ 15-ամյա նորվեգացի տաղանդավոր ֆուտբոլիստը սկզբում հանդես կգա «Ռեալ»-ի երկրորդ թիմի կազմում: «Այդ պատանուն մեծ ապագա է սպասվում: Մենք պետք է նրան կատարելագործվելու համար ժամանակ տրամադրենք: Բայց ես մեծ խաղային ներուժ եմ տեսնում այդ խաղացողի մոտ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում UEFA.com-ը:

Նմանատիպ նյութեր