«Ռեալ»-ը հիանալի ֆուտբոլիստների է ձեռք բերել. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ի դեմս Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի` «Ռեալ»-ը հիանալի ձեռքբերումներ է կատարել:
« Ռոդրիգեսը երեկ պայմանագիր կնքեց «Ռեալ»-ի հետ: Դա շատ լավ նորություն է մեր ակումբի համար: Մենք նաև ձեռք ենք բերել Կրոսին: Կարծում եմ, որ «Ռեալ»-ը հիանալի ֆուտբոլիստների է ձեռք բերել»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ը: