«Ռեալ»-ը արժանի էր հաղթանակի. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
« Մենք արժանի էին այս հաղթանակին, քանի որ ավելի լավ էինք խաղում և ավելի շատ գոլային պահեր կարողացանք ստեղծել: Այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ մեզ առջևում երկու ճակատով պայքար է սպասվում: Մենք շատ երջանիկ ենք: Այս հաջողութունը տոնելուց հետո մենք պետք է կենտրոնանք Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության հանդիպումների վրա»,-ասել է Ռոնալդուն: