Տոնական ոչ աշխատանքային օրերին Երևանի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են հերթապահության հստակ ժամանակացույցով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով:
Արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը:
Առանձին դեպքերում առաջացած տեղային վթարների հետևանքները ժամանակին վերացվել են: Ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման համակարգերում տոնական ոչ աշխատանքային օրերին խոշոր վթարներ չեն արձանագրվել: