211652_close_icon
views-count637 դիտում article-date 14:48 22-01-2015

Կրպակից կատարված գողությունը բացահայտվեց

2014 թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Ազատամարտիկների փողոցի այգու հարևանությամբ գտնվող կրպակից 800.000 դրամի ապրանքներ գողանալու մասին: Ոստիկանության Էրեբունու և Կենտրոնական բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1994 թ. ծնված Գրիգոր Հ-ն, 1991 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ն: Առաջին երկուսը հայտնաբերվել և ստորագրությամբ բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Էմիլ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր