211652_close_icon
views-count1267 դիտում article-date 19:30 23-09-2019

Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին կրպակից կատարված գողությունը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ահազանգել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, անհայտ անձը, օգտվելով իր զբաղված լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակի դարակից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 500 դոլար և 280.000 դրամ: Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Սեբաստիա փողոցի 42-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրութուն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր