812 դիտում
11:11 22-01-2015
ՌԴ-ն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար. Նեչաև.168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևի ՝ Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար: ՌԴ Էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևը թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ճակատագրին:
Նա ցավով արձանագրել է , որ շատ դեպքերում ՌԴ-ում քաղաքական որոշումները չեն հիմնվում տնտեսական իրողությունների և տնտեսական հետևանքների վրա: Որպես օրինակ՝ նախկին նախարարը հիշեցրել է ՌԴ քաղաքականությունը, որը հանգեցրել է արևմտյան պատժամիջոցներին:
Նա ասել է՝ «Ուստի քաղաքական և հեղինակության գաղափարներից ելնելով` կարծում եմ, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն զարգացնել այս պրոյեկտները, բայց այդ ինտեգրացիայի մյուս մասնակիցների ֆինանսավորման մասշտաբները կնվազեցվեն, քանի որ ներկայումս Ռուսաստանը կանգնած է ծանր ընտրության առջև: Կանխատեսումների համաձայն` հարկերը բարձրացնել չի կարելի, ֆոնդերը կբավարարեն ամենաշատը մի քանի տարի: Ուստի բյուջետային ծախսերը պետք է նվազեցնել: Իսկ դա պետական տարբեր մարմինների միջև ծանր պայքարի պատճառ է դարձել, քննարկվում է, թե ո՞ր ոլորտի ծախսերը պետք է կրճատվեն, քանի որ սոցիալական ծախսերը չի կարելի կրճատել` քաղաքականապես ձեռնտու չէ, ռազմական, իրավապահ մարմինների ծախսերի կրճատումը նպատակահարմար չեն համարում լոբբիստները: Այս ամենի հետ մեկտեղ՝ ՌԴ իշխանությունները պետք է հավելյալ միջոցներ ներդնեն տնտեսության մեջ, որպեսզի ճգնաժամն էլ ավելի չխորանա: Այսօր այս ամենի շուրջ թեժ քննարկումներ ու պայքար է ընթանում»: Նեչաևը նաև հավելել է, որ այդ նախագծերի վրա ծախսերը շատ մեծ չեն ներկայումս, ուստի ՌԴ իշխանությունների համար այս հարցի առաջնահերթությունից ելնելով՝ ՌԴ բյուջեն այս հարցը կհաղթահարի: Սակայն, նրա համոզմամբ, այդ պրոյեկտների լուրջ ֆինանսավորում, միասնական նախագծերի իրականացում առաջիկա ժամանակահատվածում պետք չէ սպասել:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7054 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
15924 դիտում
19:50 18-04-2020
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին ալիքից հետո աշխարհում կարող են ներդնել «իմունային անձնագրեր»՝ սահմանն անցնելու համար
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»