1282 դիտում
21:15 18-03-2019
Քննարկվել է «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ Մերրի Քեննին քննարկել են «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում:
Մերրի Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Տեսչական մարմնին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ռիսկի գնահատման, կառավարման և հաղորդակցման գործընթացները:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում բոլոր գերատեսչությունների հետ համագործակցությունը:
http://snund.am/%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB/
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը