Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ՀՀ֊ն կստորագրի հուլիսի 3֊ին. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե մինչև հուլիսի 3-ը պետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, այլ՝ հենց հուլիսի 3-ին:
Հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու նշված Փաստաթուղթը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Հանդիպումները կլինեն, որոշում կկայացնեն: Հուլիսի 3-ին պետք է լինի»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։