211652_close_icon
views-count3846 դիտում article-date 19:44 21-01-2015

68-ամյա վարորդը Երևանում ավտոմեքենայով բախվել է Շտապօգնության մեքենային. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 50-ամյա Խաչատուր Խաչիկյանի վարած Ford մակնիշի 036 ՍԼ 64 համարանիշի և 68-ամյա Հովակիմ Հեքիմյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 35 DՏ 767 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հեքիմյանը տեղափոխվել է թիվ 2 բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Հ. Հեքիմյանը, ում ինքնազգացողությունը մեքենան վարելու ընթացքում վատացել է և բախվել է Ford-ին: Ford-ը պատկանում է «Շտապ բուժօգնություն» Փակ բաժնետիրական ընկերությանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր