2238 դիտում
21:56 21-01-2015
Արմավիրի մարզի բնակիչները եւս սգում են գյումրեցի փոքրիկի մահը
Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում նախօրեին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի:
Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ ու բազում արմավիրցիներ, ովքեր իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների և 6-ամսական փոքրիկի հոգիների հանգստության համար:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում խստորեն դատապարտեց կատարված ոճրագործությունը` նշելով, որ հայ և ռուս իրավապահները պետք է համատեղ աշխատեն և արդարացի պատիժ սահմանեն: Մարզպետը իր ցավակցությունն ուղղեց գյումրեցիներին և անմեղ զոհ դարձած ընտանիքի հարազատներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան