Գյումրեցի 6-ամսյա փոքրիկի առողջական վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Բժիշկները շարունակում են պայքարել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար: