Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը քննության կառնվի ՄԱԿ-ի կողմից
Հունվարի 22-ին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երկրորդ անգամ քննության կառնվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի կողմից՝ համացանցով ուղիղ հեռարձակվող նիստում:
Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչև 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին:
Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում պետության կողմից ներկայացված տեղեկություններ,
2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ,
3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ: