Վայոց ձորի մարզպետն այցելել է Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն աշխատանքային այցելություն է կատարել Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի և Հորս համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ:
Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայնքներում տիրող իրավիճակին, խնդիրներին և իրականացված ծրագրերին: Կրթական հաստատություններում նա խոսել է կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ և ծանոթացել հաստատության հոգսերին, իսկ բուժկետերում հետաքրքրվել է բնակիչներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:
Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: