211652_close_icon
views-count1638 դիտում article-date 21:08 18-04-2015

Վայոց ձորի մարզպետն այցելել է Ելփին և Չիվա համայնքներ. լուսանկարներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Ելփին և Չիվա համայնքներ: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանի և Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Ելփինի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի, դպրոցի շենքի հողատարածքների հավելուրդային ջրերը հեռացնելու հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրի համար ջրամբարի կառուցման, պոմպակայանի վերանորոգման և գյուղի գազաֆիկացման հարցը: Մարզպետն էլ իր հերթին հորդորել է ելփինցիներին՝ ավելացնել մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, քանզի համայնքային արոտավայրերը կարող են բավարարել առկա գլխաքանակից մի քանի անգամ ավելի անասունների կերը: Չիվայի դպրոցում բարձրացվել է դպրոցական շենքի կոյուղու կառուցման, սպորտդահլիճի մանրահատակի վերանորոգման, լաբորատոր նյութերի ձեռք բերման հարցը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրել են արտադրված մրգի մթերման, գյուղմերքի վերամշակման փոքր արտադրամաս, ինչպես նաև կաթի ընդունման կետ հիմնելու, ճանապարհների բարեկարգման խնդիրները: Համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր