211652_close_icon

Լասսանա Դիարան կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող

views-count2423 դիտում article-date 16:01 21-01-2015
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լասսանա Դիարան Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող դառնալու հնարավորություն ունի: Ինչպես հայտնում է Bild-ը, դորտմունդցիները կիսապաշտպանության հենակետային դիրքում համալրում են փնտրում, և փորձառու ֆրանսիացին համարվում է «Բորուսիա» տեղափոխվելու գլխավոր հավակնորդը: Շատ շուտով դորտմունդցիները մտադիր են բանակցություններ վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Նախորդ տարվա վերջում Դիարան խզեց պայմանագիրը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ և ներկայումս համարվում է գործազուրկ:

Նմանատիպ նյութեր