Տոմաշ Նեցիդը կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող
ԲԿՄԱ-ի հարձակվող Տոմաշ Նեցիդը,ով մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց հոլանդական «Զվոլլե» ակումբի կազմում, հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Isport blesk-ի տեղեկությունների համաձայն, Հոլանդիայում 25-ամյա չեխ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Այաքս»-ն ու «Ֆեյենորդ»-ը:
«Հունվարի 11-ին ԲԿՄԱ-ի հետ նա կսկսի ուսումնամարզական հավաքը, իսկ դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Իրժի Մյուլլերը:
Հոլանդիայի առաջնությունում անցկացրած 14 խաղում Նեցիդը խփել է 8 գոլ: