Մոսկվան սառը պատերազմի և ինքնամեկուսացման չի գնա. Լավրով
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին համահավասար հիմքի վրա վերսկսել ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ գլոբալ հարցերի շուրջ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Նա ամերիկացի գործընկերներին կառուցողական փոխգործակցության կոչով է դիմել՝ ասելով, որ այդ հարթակում և ԱՄՆ-ն, և ՌԴ-ն որոշակի պատասխանատվություն են կրում:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը մեկուսացնելու արևմտյան գործընկերների փորձերն ապարդյուն են և ոչ մի արդյունք չեն տա: Նա կրկնել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանը երբեք ինքնամեկուսացման և թշնամիներ որոնելու ճանապարհը չի ընտրի: