Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 21-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 58/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: