Շեյկի հետ բաժանում է օգտակար կլինի մեզ համար. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է հայտնի ֆոտոմոդել Իրինա Շեյքի հետ բաժանվելու փաստը: Զույգը սկսել էր իր շփումը 2010 թվականին, իսկ այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ռոնալդուն եկել էր առանց Շեյքի:
«5 տարվա շփումից հետո մեր հարաբերությունները Իրինայի հետ ավարտվեցին: Այդպես ավելի օգտակար կլինի մեզ համար»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AP-n:
Հիշեցնենք, որ այսօր պորտուգալական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Ռոնալդուի նոր ընկերուհին դարձել է ուկրաինուհի ֆոտոմոդել Յարա Հիմդանը: