Իրինա Շեյկի գեղեցկության գաղտնիքները. ֆոտոշարք
Հայտնի ռուս մոդել Իրինա Շեյկը միշտ գեղեցիկ և շքեղ տեսք ունի: Նրա դեմքը պարբերաբար ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկներից մեկը, իսկ մարմինը՝ ամենասեքսուալներից: Նա իր հարցազրույցներում միշտ ներկայացնում է իր գեղեցկության և խնամքի մանրամասները: Առաջին հերթին նա կարևորում է դեմքի մաշկի խնամքը: Դրա համար նա օգտագործում է կոկոսի յուղ, ամեն առավոտ սառույցի կտորով դեմքի մերսում է անում, իսկ վերջում՝վարունգի հյութով դիմակ:
Նա կարևորում է նաև մարմնի խնամքը: Այս դեպքում նա նորից օգտագործում է կոկոսի յուղը, որը պահպանում է խոնավությունը և սնուցում է մաշկը:
Մյուս կարևոր մասը՝ դա ճիշտ սնունդն է և սպորտը:
Եվ վերջապես, նա ճիշտ է ընտրում դիմահարդարումը: Նա միշտ դա անում է այնպես, որպեսզի իր դիմագծերի գեղեցկությունն ընդգծի՝ առանց ծանր և գունագեղ շպարի: