Կասիլյասը պատմական ռեկորդ է գրանցել
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմական ռեկորդ է գրանցել «Արքայական ակումբի» կազմում:
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆե»-ի նկատմամբ տարած հաղթանակը Կասիլյասի համար «Ռեալ»-ի մարզաշապիկով դարձել է թվով 450-րդը:
Իսպանիայի առաջնությունում Կասիլյասը իր թիմի հետ տոնել է 323 հաղթանակ, Չեմպիոնների լիգայում` 88 հաղթանակ, Իսպանիայի գավաթում` 28 հաղթանակ, աշխարհի ակումբային առաջնությունում և Իսպանիայի սուպերգավաթում`4-ական անգամ: Ինչ վերաբերվում է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին և միջմայրցամաքային գավաթին, ապա Կասիլյասը հաղթել է համապատասխանաբար` 2 և 1 անգամ: