211652_close_icon
views-count1218 դիտում article-date 11:07 17-11-2014

Կասիլյասը ռեկորդ է սահմանել

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Եվրո 2016-ի ընտրական փուլում Բելառուսի հավաքականի հետ կայացած խաղից հետո ռեկորդ է սահմանել: Եվրոպայի ընտրական և եզրափակիչ փուլերի խաղերում տոնած հաղթանակների թվով իսպանացին գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի ցուցանիշը: Կասիլյասի հաշվին 32 հաղթական հանդիպում է գրանցված, ինչը մեկով շատ է Թյուրամի ցուցանիշից: Երրորդ տեղով ընթանում է Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը:

Նմանատիպ նյութեր