Մեսսիին ձեռք բերելու համար Adidas-ը պատրաստ է օգնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
Մարզագույք արտադրող հանրահայտ Adidas ընկերությունը պատրաստ է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար օգնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 200 մլն ֆունտ: Մարզական ընկերությունը, որը համագործակցում է ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, այնպես էլ Լիոնել Մեսսիի հետ, հետաքրքրված է այդ գործարքի իրականացմամբ:
Մամուլում չեն դադարում տեղեկություններ շրջանառվել, որ Մեսսին տրամադրված է հեռանալ կատալոնական թիմից, քանի որ լարված հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: