«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավակնում է Լիոնել Մեսսիին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Երեկ արգենտինացին ակնարկել է, որ կարող է այլ ակումբ տեղափոխվել:
«Դեռ չգիտեմ, թե որտեղ կխաղամ հաջորդ տարի: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,-ասել է Մեսսին:
Իսպանական լրտավամիջոցների տեղեկություններով` Մեսսին կոնֆլիկտային հարաբերություննր ունի «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: Եվ եթե իրավիճակը չկարգավորվի, ապա հարձակվողը կարող է հեռանալ «Բարսա»-ից:
Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ունի անհրաժեշտ միջոցները: Արգենտինացու տեղափոխությանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ մանկունիաինցիներկ կազմում հանդես են գալիս հավաքականի իր խաղընկերներ Անխել Դի Մարիան և Մարկոս Ռոխոն: