«Չելսի»-ն Մեսսիին ձեռք բերելու շանս չունի. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը չի կարող ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մենք Մեսսին ձեռք բերելու ոչ մի շանս չունենք: Գոյոություն ունի ֆինանսական «Fair Play», որը մենք պարտավոր ենք պահպանել»,- նշել է Մոուրինյոն:
Նախկինում խոսակցություններ էր պտտվում, որ Մեսսին պատրաստվում է իր մրցելույթները շարունակել անգլիական թիմի կազմում: