Գյումրեցի փոքրիկի աճյունը դեռ Սբ. Նշան եկեղեցի չեն տեղափոխել, սակայն եկեղեցին արդեն բազմամարդ է
Գյումրեցի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մարմինը դեռ Գյումրու Սբ. Նշան եկեղեցի չեն տեղափոխել, բայց եկեղեցու բակը մարդաշատ է: Գյումրեցիներն արցունքն աչքերին գալիս են եկեղեցի, մոմ վառում փոքրիկի հոգու հանգստության համար, ինչպես նաեւ ծաղկեպսակներ են բերվում: Շատերն էլ պարզապես հավաքված են եկեղեցու բակում:
«Այս ոճրագործությունը բոլորիս ցավն է: Կատարվածը իր դաժանությամբ թեեւ չափման միավոր չունի, բայց այս ամենից ամենաշատը փոքրիկ Սերյոժան տանջվեց: Նա այս 7 օրերի դեմ տանջվելով պայքարեց ապրելու համար, բայց չստացվեց»,- ասաց փոքրիկի հիշատակի համար մոմավառության եկած գյումրեցիներից մեկը:
Նշենք, որ փոքրիկի մարմինը եկեղեցի կտեղափոխեն ժամը 18:00-ին: Նրա հոգեհանգստին մասնակցելու են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը խորը վշտով հայտնել էր, որ հիվանդանոցում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: