Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 19-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 19-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: