Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մրցույթ է հայտարարել
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր հիմնադրման 25-ամյակի կապակցությամբհայտարարում է լոգոյի նախագծման բաց մրցույթ:
Լոգոն տեղադրվելու է հոբելյանական միջոցառումների և 25-ամյակին նվիրված մրցաշարերի պլակատների, պաստառների և ցուցատախտակների վրա, օգտագործվելու է նաև այլ առիթներով:
Լոգոյի նախագծման համար անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական առաջադրանքի հետևյալ պահանջները.
1. Լոգոն պետք է պարունակի
a. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե կամ ՀԱՕԿ գրառումը
b. 25-ամյակ գրառումը
c. ՀԱՕԿ-ի գործող լոգոյի տարրեր
2. Ներկայացնելու է արդար մրցակցության, սպորտային համերաշխության և հաղթանակի գաղափարները:
3. Լոգոն պետք է լինի հիշվող, պարզ լուծումներով, բարի էմոցիաներ առաջացնող:
Խնդրում ենք ձեր առաջարկներն ուղարկել ք. Երևան, Աբովյան 9 կամ [email protected] հասցեներով:
Հեռախոս: 091 46 35 35


