1233 դիտում
15:51 21-06-2021
Գիտության կոմիտեն մրցույթ է հայտարարել գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը՝ ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» կարգի:
Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով ([email protected]):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի Գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնից (հեռախոս՝ 010-210-140 (*113) / 043-496-364):
Մրցույթի հայտի ձևը
Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 16-ի N 958-Ա/2 հրամանով գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի «Հիմնավորում» բաժինը լրացվել է նոր՝ «Կազմակերպության հագեցվածության աստիճանը տվյալ բնագավառ(ներ)ի այլ սարքավորումներով» մասով:

Նմանատիպ նյութեր
2760 դիտում
15:50 01-08-2018
ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ
1475 դիտում
12:32 09-07-2021
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական նախագծերի աջակցության մրցույթ է կազմակերպում
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին