211652_close_icon
views-count4093 դիտում article-date 16:41 30-09-2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նշեց իր 25-ամյա հոբելյանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ շուքով նշեց իր 25-ամյա հոբելյանը: Այս առթիվ կառավարական և օլիմպիական պարգևների արժանացան նաև հայկական ըմբշամարտի ներկայացուցիչները: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից արժանացավ կառավարական պարգևի, իսկ Գագիկ Ծառուկյանից՝ հատուկ հուշանվերի: Օլիմպիական շքանշանով պարգևատրվեց 1992 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկտչյանը: Հրանտ Շահինյանի անվան մեդալների արժանացան ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն ու հունահռոմեակն ոճի մարզիչ Սամվել Գևորգյանը, հեռուստալրագրող և ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, Տրդատ Երրորդ Արշակունի մեդալով՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Մնացականյանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր