«Բավարիա» տեղափոխությունը ճիշտ քայլ էր իմ կարիերայում. Խաբի Ալոնսո
«Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի ափսոսում «Ռեալ»-ից մյունխենյան ակումբ տեղափոխելու որոշում կայացնելու համար:
«Նման որոշում կայացնելու պատճառներից մեկը նոր փորձ և տպավորություններ ստանալն էր: Կարող եմ վստահաբար ասել, որ «Բավարիա» տեղափոխությունը ճիշտ քայլ էր իմ կարիերայում: Երբ 10 տարի առաջ տեղափոխվեցի «Լիվերպուլ», ինձ երկար ժամանակ պահանջվեց, որպեսի հասկանամ, թե ինչպես է աշխատում ամեն ինչ: Նույնը կարելի է ասել «Բավարիա»-ի մասին: Այստեղ ամեն ինչ շատ հստակ է և պրոֆեսիոնալ»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: