211652_close_icon
views-count1870 դիտում article-date 19:21 19-01-2015

40-ամյա տղամարդը սպառնացել է սպանել նախկին կնոջը

40-ամյա Գագիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլի ազդեցության տակ գնացել է Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում գտնվող իր նախկին կնոջ՝ Հեղինե Խաչատրյանի ծնողների տան բակ, սկսել է վիճաբանել , հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, տվել սպանության սպառնալիքներ Հեղինե Խաչատրյանի հասցեին: Նկատելով Հ.Խաչատրյանին՝ վազել է նրա հետևից, փորձել է մուտք գործել տուն, կոտրելով տան մուտքի բռնակը: Շարունակելով իր գործողությունները, վիճաբանությանը միջամտած հարևանների ներկայությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, տվել սպանության սպառնալիքներ Հեղինե Խաչատրյանի հասցեին որից հետո մի քանի անգամ հարվածել է տան պատուհանի ապակուն՝ ստեղծելով վախի մթնոլորտ տուժողի և նրա ընտանիքի անդամների շրջանում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվելէ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր