211652_close_icon

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմանը

views-count2946 դիտում article-date 16:10 19-01-2015
Ուկրաինան գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանած Եվրամիության պատժամիջոցները կարող են չեղարկվել այն դեպքում, երբ Մոսկվան համաձայնվի փոխհատուցել այն ամբողջ վնասը, որը հասցրել է Ուկրաինային և Ղրիմին: Այս մասին նշված է Ուկրաինայի կառավարության մշակած հատուկ փաստաթղթում, որը բաժանվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարներին այսօր Բրյուսելում տեղի ունեցած նիստի ժամանակ: ЕС-плюс-ը մեջբերում է տեքստից մի հատված. «ՌԴ-ի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը կարող է վերանայվել միայն այն դեպքում, երբ Դոնբասում և Ղրիմում իրավիճակը կայունացվի և Ռուսաստանը համաձայնվի փոխհատուցել Ղրիմին և Ուկրաինային հասցրած վնասը»:

Նմանատիպ նյութեր