Եգիպտոսում հայտնաբերվել է Օսիրիսի դամբարանը
Լուքսորում հայտնաբերվել է Հին Եգիպտոսի մահվան աստծուն՝ Օսիրիսին նվիրված դամբարան: Դրա կառուցվածքը համապատասխանում է եգիպտական հնագույն լեգենդում նկարագրվող Օսիրիսի դամբարանին, որը կառուցվել է մ.թ.ա. 760–656 թվականներին:
Դամբարանում կենտրոնական տեղ է զբաղեցնում աստծո արձանը, որի առջեւ մի թունել է բացվում դեպի մեկ այլ սենյակ: Այդ սենյակից նույնպես մի քանի մետրանոց անցում կա դեպի մեկ այլ սենյակ:
Եգիպտական առասպելաբանության համաձայն՝ Օսիրիսը դարձել է մեռյալների աշխարհի տիրակալն այն բանից հետո, երբ նրան սպանել է եղբայրը՝ Սեթը:
Դամբարանի պեղումները կշարունակվեն մինչեւ աշուն: