Թութանհամոնի դամբարանը փակվում է
Եգիպտոսի մշակութային ժառանգության նախարար Մամդուխ ադ-Դումատին հայտարարել է, որ Թութանհամոնի դամբարանը, որը տեղակայված է Լուքսորում, հոկտեմբերի 1-ից փակվելու է՝ վերանորոգման նպատակով, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Դամբարանի ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ անհրաժեշտ է վերանորոգել հուշարձանը: Եգիպտոսի հնագույն հուշարձաններից մեկի վերանորոգման վրա կաշխատեն ամերիկյան Պոլ Գեթթի համալսարանի մասնագետները: