211652_close_icon
views-count983 դիտում article-date 13:33 19-01-2015

«Շիրակը» խզել է պայմանագիրը Բորիսի հետ

Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակը» խզեց պայմանգիրը կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Կադիո Դիդյե Բորիսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա պաշտպանի հետ «Շիարակը» պայմանագիր էր կնքել 2012թ. մարտից, որը ուժի մեջ էր մինչեւ 2015թ. հուլիսի 31-ը։ 2014թ. ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 23-ը Բորիսը վարձավճարով հանդես էր գալիս ղազախական «Ժետիսու» ակումբում։ Հիշեցնենք, որ Կադիո Դիդյե Բորիսը «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր (2012), Հայաստանի չեմպիոն (2012/13) եւ Սուպերգավաթակիր (2013), ինչպես նաեւ մասնակցել է Եւրոպա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերին։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը մաղթում է Բորիսին հաջողություն իր հետագա կարիերայում։

Նմանատիպ նյութեր