211652_close_icon
views-count20454 դիտում article-date 21:03 07-08-2021

Շնորհավոր երկնային ծնունդդ, Այսօր Անմահ Հերոս Արսեն Բորիսի Ահանյանը կդառնար 34 տարեկան

Այսօր Անմահ Հերոս Արսեն Բորիսի Ահանյանը կդառնար 34 տարեկան։

Հերոսը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին։

Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս։

Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում։

Սրտի լուսաբաց

Աղոթքի խոսք տասնյոթերորդ

Ի հիշատակ հայոց գոյամարտի ճշմարիտ առասպելին անարատ լույսի ճրագի հիմքերով հույսի ու հավատի արցունքի տառապանքը իր կյանքի քամու տենչով փրկող' հուշերի հավերժ սուրբ դարձած հայ ժողորդին սիրահար զավակի' և մեր կողմից շատ սիրելի դարձած հերոս նահատակի' Արսեն Ահանյանի հիշատակին:

Ծնունդը քո' շնորհավոր եղբայր
Հեքիաթի ոսկյա պտուղի կանչը երբեք չի մարի,

Այլ հիշատակիտ Շուշանի հուշերը կցանի

Դրախտից հոսող ամպերի հովին'

Երազ առավոտվա արշալույսը կարոտի աչքերով հավերժ կհյուսի'

Ժպիտիտ խոնարհ վարսերին լույսը օրհնյալ աղոթքի զով համբյուրի, ջերմ զեփյուռե առվակով դեպի սիրտը քո' ծաղկե զարդի պսակը կհոսի...,

Ու թաղծոտ օրը ծննդյան վեհ հպարտության վազերի մետաքսյա արշալույսով կնշվի'

Խորաներում սուրբ գինին կօծվի,

Հիշատակի մոմերի առջև ոսկյա հուշերի շղթաների ծովերից ծփացող առագաստյա թասերի մեջ կլցվի,

Ադամանդյա շողքերով կփայլի,

Որ աստված իմ' հանկարծ արևը քո' չտխրի,

Դրախտի հովի աշխարհների աղբյուրների զմրուխտյա ջրերի մարգարիտների հետ կենացը քո' ըմպի,

Սրտի վարդերի թերթիկներին հենված տւեզերքի ափերի հեռուների աստղահուր լճակում քույրը քո իր ժպիտը հանկարծ չկորցնի,

Որ այս օրվա հունի կտուրին քիչ ժպտա,

Երկնքի հուզված արտացոլանքի կտավին նայի,

Երազում մոտտ քիչ մնա,

Հոգուտ փխրուն սերը գրկի,

Եվ հեռուների քնար լարերի խենթ առագաստե քամու հետ թռչի,

Կյանքի դաժան ճակատագրի իղձից հեռանա, փաղչի,

Միան քո լույսը գրկի,

Երազանքին քո առու տա,

Եվ նոր հուզված հառաչանքից խենթանա,

Մայրամուտի կուրծքը պատռի,

Հերոսական քո ճամփեքի ոգուն զգույշ մոտենա:

Եվ հույսերը ծարավ,

Շուրթերին կրակ ավերակ,

Ցավը' չէ, էլ երբեք չմեղմացավ,

Մնաց վշտին հպատակ:

Ինչ անել հողմին,

Մարվող մոխիրի կեղևին,

Երբ սփոփանքը սրտին,

Աղոթքը գարնան վերադարձին,

Նշույլ միտք չթողեց, որ արցունքը տրվի հուշերի հատորի էջերում լացող կարոտի անձրևին հույս տվող, հայացքից թափվող հեքիաթե սկզբին:

Վահագն Ժամկոչյան

Ահանյան Արմինեի ֆեյսբուքյան էջից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր