735 դիտում
11:01 19-01-2015
Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովում
Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների և կրթական քաղաքականության իրականացման թեմաները:
Համաժողովին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը:
Արմեն Աշոտյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ:
Նմանատիպ նյութեր
4438 դիտում
19:36 27-06-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում
1257 դիտում
18:14 12-03-2014
Արմեն Աշոտյանը պարգևատրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մի խումբ անդամների
1028 դիտում
16:08 18-11-2015
Արմեն Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը
Այս բաժնից
817 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
910 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին