211652_close_icon
views-count4441 դիտում article-date 19:36 27-06-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում

Չինաստանի Դալյան քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը: Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող կարևորագույն հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարին ուղեկցում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը: Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Վահան Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին: Նախարարը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանների և կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի և Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ: Նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Հանդիպումների ընթացքում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային օրակարգի մանրամասները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը և պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի 2017թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի «Shape Eurasia 2017» միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար: Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև պետական, մասնավոր և հանրային հատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել գործընկերային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախարարը ներդրողներին հրավիրել է Հայաստան՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր