1064 դիտում
16:08 18-11-2015
Արմեն Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` դադարեցվել են "Նավասարդ ինստիտուտ" ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` "Ստոմատոլոգիա" և բակալավրի որակավորման աստիճանով` "Իրավագիտություն" մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, "Գյումրիի "Պրոգրես" համալսարան" ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով` "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով գործունեության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է "Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ" ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով` "Ստոմատոլոգիա" և "Դեղագիտություն" մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը:
Նշենք, որ բժշկական մասնագիտություններ ունեցող ոչ պետական բուհերում ուսումնասիրությունները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
18:49 09-06-2014
Աշոտյանի հրամանով դադարեցվել է ԲՈՒՀ-ի լիցենզիայի գործողությունը
1273 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
820 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի