Արմեն Աշոտյանը պարգևատրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մի խումբ անդամների
Կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Ավետիքի Պողոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Նախարարի հրամանով ԿՏԱԿ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով: