211652_close_icon
views-count2203 դիտում article-date 23:57 18-01-2015

«Բարսելոնա»-ն ջախջախեց «Դեպորտիվո»-ին. Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ

Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրը «Բարսելոնա»-ի համար նշանավորվեց «Դեպորտիվո»-ի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակով: Լա- Կորունյա քաղաքի «Ռիասոր» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց կատալոնացիների 4:0 հաշվով հաղթանակով: Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ևս մեկ դեպքում ինքնագոլ գրանցվեց: Մրցաշարային աղյուսկում «Բարսելոնա»-ն առաջատար «Ռեալ»-ից հետ է մնում մեկ միավորով: «Դեպորը» զբաղեցնում է 16-րդ տեղը: [b]«Դեպորտիվո» - «Բարսելոնա»`0:4[/b] Գոլեր` Մեսսի 11', 33', 62', Սիդնեյ 83' (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր