Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 18-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 18-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: