Ռոնալդուն «Ռեալ»-ի ռմբարկուների ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ
Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆե»-ի դարպասը խփած երկու գոլի շնորհիվ «Արքայական ակումբի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երրորդ տեղ:
Պորտուգալացու հաշվին գրանցված է 289 գոլ, ինչը մեկով շատ է Սանտիլյանայի ցուցանիշից:
Ռոնալդուի առջևում գտնվում են Ալֆերդո Դի Ստեֆանոն` 307 և Ռաուլը` 323 գոլ: