«Ռեալ»-ը հաղթեց «Գրանադա»-ին և բարձրացավ առաջին տեղ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը տնային խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանադա»-ի դարպասը: Խաղից առաջ [url=https://shamshyan.com/hy/article/140125193751/]Ռոնալդուն երկրպագուներին ցուցադրեց «Ոսկե գնդակը»[/url], որը պորտուգալացին հաղթել է 2013 թվականի արդյունքով:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին, իսկ խաղավարտից 16 րոպե առաջ Քարիմ Բենզեման ձևակերպեց հանդիպման հաշիվը: Հերթական հաղթանակից հետո «Ռեալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին տեղ: «Արքայական ակումբի» ակտիվում գրանցված է 53 միավոր ` երկուսով ավելին, քան ունեն «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն, որոնք մեկ խաղ պակյաս են անցկացրել:
«Ռեալ» - «Գրանադա»`2:0
Գոլեր` Ռոնալդու 57', Բենզեմա 74'