211652_close_icon
views-count1206 դիտում article-date 11:08 18-01-2015

Նպատակային աշխատանքը տվեց իր արդյունքը. Ռուբեն Նազարեթյան

Այսօր ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայում ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրում 6:1 հաշվով հաղթանակ տարավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ և խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ դուրս գալով հաջորդ փուլ: Քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքը հարզազրույց ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ. «Այսօրվա խաղը բավականին դժվար ստացվեց, քանի որ մենք ցանկանում էինք հնարավորինս շատ գոլեր խփել, և դա ինչ-որ տեղ խանգարում էր: Կարևորը 3 միավորն էր, և մենք կարողացանք այն վաստակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեդներին, որոնք պահպանեցին արդար խաղի կանոնները և իրենց համար ոչինչ չորոշող խաղում հաղթեցին Իսրայելի հավաքականին՝ մեզ հնարավորություն տալով խմբում գրավել առաջին տեղը: Մենք խմբից դուրս կգայինք՝ նաև գրավելով երկրորդ տեղը, քանի որ երկրորդ տեղ գրաված բոլոր թիմերի մեջ ունեինք լավագույն ցուցանիշը, բայց, անկասկած, առաջին տեղը զբաղեցնելն ավելի պատվաբեր է և հաճելի: Ընդհանուր մրցաշարի առումով կարող եմ ասել, որ մենք նպատակային աշխատանք էինք տարել ինչպես մարզումների, այնպես էլ ընկերական խաղերի ժամանակ և բարեբախտաբար կարողացանք հասնել արդյունքի ու լուծել մեր առջև դրված խնդիրը: Լավ տրամադրությամբ վերադառնալու ենք Հայաստան և շատ շուտով սկսենք պատրաստվել արդեն Խորվաթիայում կայանալիք մրցաշարին: Հայտնվել ենք շատ ուժեղ խմբում և երկար ժամանակ չոևնենք պատրաստվելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր հավաքականի հաղթանակի կապակցությամբ»:

Նմանատիպ նյութեր