46661 դիտում
11:57 03-02-2023
Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկների աշխատանքը տվեց իր դրական արդյունքը․ եղանակային վատ պայմաններում, բարեբախտաբար, ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չունեցավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 2-ին, հանարապետությունում տեղացած առատ ձյան, ինչպես նաև՝ որոշ ճանշինների փնթի ու անպատասխանատու աշխատանքի արդյունքում Երևանից դուրս մեծ թվով ճանապարհներ պատված էին մերկասառույցով, ինչն էլ անհրամարություններ էր ստեղծել վարորդների համար։
Ելնելով այդ իրավիճակից ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հանձնարարականով՝ մարզերը սպասարկող Պարեկային ծառայության գումարտակները անցել են ուժեղացված ծառայության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված ծառայությունը դրական արդյունք է տվել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումարտակում։ Գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի՝ տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ՝ մարզում ոչ միայն հետևել են անվտանգ երթևեկությանը, այլև պարեկները իրենց կողմից, մինչև ճանշինականների ժամանումը, աղով կատարել են ճանապարհների մշակման աշխատանքներ։
Գեղարքունիքի պարեկները, ժողովրդին հայտնի Սևանի «Գայի պոստի» մոտ ավտոմեքենաների շարժը մի քանի րոպեով դադարեցրել են, ապա ուղեկցել են նրանց մինչև Կոտայքի մարզ, որտեղ էլ վարոդներին Երևան են ուղեկցել Կոտայքի գումարտակի պարեկները։
Ողջ գիշեր, մինչև լուսաբաց Գեղարքունիքի պարեկները տեղացած առատ ձյան պայմաններում շարունակել են մարզում ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գյուղական համայնքներում, ինչի շնորհիվ էլ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։
Պարկները օգնել են նաև մի քանի վարորդների, որոնց մեքենաները եղանակի վատ պայմանների պատճառով տեխնիկական խնդիրներ են ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+