Ազատամարտիկի այրին շնորհակալագիր հանձնեց Արարատի մարզպետին
Արարատ քաղաքում «Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ԵԿՄ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր:
ՀԿ-ի նախագահ, զոհվածի այրի Էմմա Կորնիենկոն շնորհակալագիր հանձնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ իրենց կազմակերպությանը ֆինանսապես և բարոյապես աջակցելու համար, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության գաղափարախոսությունը և ութամսյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը:
Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը: