11771 դիտում
20:55 10-11-2016
Ազատամարտիկի հաշմանդամ այրին, ով բնակվում է Արմավիրի մարզի Դողս գյուղում, առողջական լուրջ խնդիրներ ունի. գուցե բարեգութ մարդիկ օգնության ձեռք մեկնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 տարի է, Արմավիրի մարզի Դողս գյուղում միայնակ ապրում է 62-ամյա հաշմանդամ Թամարա Մկրտչյանը: Նրա ամուսինը՝ Ալբերտ Մկրտչյանը, զոհվել է 32 տարեկանում` 1992 թվականին` Արցախյան պատերազմի ժամանակ, Լաչինում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհվածի այրին՝ տիկին Սուսաննան, տառապում է հիվանդությամբ, որի պատճառով էլ չի կարողանում ազատ տեղաշարժվել և ստիպված դիմում է ձեռնափայտի ու հենակի օգնությանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նա ասաց, որ վերջին 3 տարիներին իր կյանքը նմանվել է մղձավանջի.
ամբողջ գիշեր ցավից լաց է լինում, սակայն գումարի պատաճառով չի կարողանում ձեռք բերել անհրաժեշտ դեղամիջոցներ:
Նաև ասաց, որ ամսական եկամուտից, որը այդքան էլ փոքր գումար չէ` մոտ 80 հազար, իրեն 1000 դրամ անգամ չի մնում, քանի որ երբ առողջ էր, վարկեր է վերցրել գյուղատնտեսական նպատակներով, սակայն հիվանդանալու պատճառով վարկերը իրենց նպատակին չեն ծառայել, և այժմ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է բանկերին:
Նշեց, որ տարիներով հոսանք անգամ չի ունեցել՝ պարտքերի պատճառով:
Վրդովված ասաց նաև, որ գյուղի մի քանի ընտանիքների անվճար տրամդրել են հեռուստացույցների թվային սարքեր, սակայն ինքը մինչև գնացել է, ասել են, որ արդեն ուշ է` երբ նորից լինի` նոր կտրամդրեն, իսկ կարկուտի հետևանքով վնասված ծածկերի համար տրամդրված գումարից նույնպես իրեն բաժին չի հասել:
Տիկին Թամարան ունի որդի, սակայն նա կալանավորված է և նրա մոտ առկա են հոգեկան շեղումներ, իսկ աղջիկները ամուսնացել են և յուրաքանչյուրը իր ընտանիքն ունի:
Օգնության խնդրանքով դիմել է բազմաթիվ կառույցների, սակայն` ապարդյուն: Այս անգամ, դիմելով բարեգութ և սրտացավ մարդկանց՝ խնդրեց, որ իրեն ինչ-որ կերպ օգնություն ցույց տան, որ ինքն ապաքինվի և նորից աշխատի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46916 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1960 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)